Foto

Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է

Մարտերը ժամանակավորապես դադարեցնելու պայմանագիրը վերաբերում է միայն էներգետիկ օբյեկտներին, ոչ թե բոլոր ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում հրադադար է»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է Սպիտակ տան հայտարարությունը վերաբերում «էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում» հրադադարին։

«Ես Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն եմ»,-ասել է Պեսկովը։

աղբյուրը՝ Lurer.com