Foto

Երևան-Գյումրի մայրուղու նոր հատվածը բացվել է

Այսօր բացվել է Երևան-Գյումրի մայրուղու նոր կառուցված հատվածը։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան, 23 կմ) մարտի 19-ին՝ ժամը 15.00-ից, երկկողմանի բացվել է երթևեկության համար։

Ըստ ՆԳՆ-ի հաստատած ժամանակավոր երթևեկության պլանի՝ նշված հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 70կմ/ժամ է։