Foto

Ռուսաստանի բանակը Պուտինի հրամանից հետո խոցել Է Ուկրաինայի ուղղությամբ արձակված իր իսկ ԱԹՍ-ները

Ռուսաստանը խոցել է Ուկրաինայի ուղղությամբ իր իսկ արձակած անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանից հետո: Այս մասին հայտնել Է պաշտպանության նախարարությունը Telegram-ում։

Մարտի 18-ին կայացել է Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը համաձայնել է ամերիկացի գործընկերոջ առաջարկին՝ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները բացառել թիրախների շարքից։

«Զորքերը հրաման են ստացել արդեն այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքերի հերթական խումբն արդեն տեղակայվել էր ուկրաինական էներգետիկ օբյեկտների ուղղությամբ եւ բաց թողնվել», - նշել է ռազմական գերատեսչությունը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել դրանք լուծարելու մասին։

«Ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանելու նպատակով վեց ԱԹՍ խոցվել է «Պանցիր» զենիթային համալիրի կողմից, ևս մեկ անօդաչու թռչող սարք որսալու համար գործի է դրվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հերթապահ կործանիչը», - հավելել են նախարարությունում:

«Միևնույն ժամանակ, Կիևը, չնայած Պուտինի և Թրամփի պայմանավորվածությանը, շարունակել է հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին՝ հարձակվելով Կրասնոդարի երկրամասում նավթի փոխադրման կետի վրա», - ընդգծել է ՊՆ-ն: