Foto

Գիտնականները պարզել են ուղեղի աշխատանքի վատթարացման պատճառը

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի ցածր որակը և դրա պակասը կարող են բացասաբար ազդել ուղեղի առողջության վրա: Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Sleep Medicine ամսագրում, հիմնված է ավելի քան 100 գիտական աշխատությունների վերլուծության վրա և պարզել է կապը վատ քնի և ուղեղի գորշ նյութի ծավալի նվազման միջև:

Հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Տերգել Նամսրայի խոսքով՝ քնի պակասը կարող է նպաստել նեյրոդեգեներատիվ պրոցեսներին, սակայն այդ ազդեցության մեխանիզմներն առայժմ բավարար ուսումնասիրված չեն:

«Մենք պարզեցինք, որ քնի խանգարումներ ունեցող մարդիկ, ինչպիսիք են Rem քնի խանգարումները, աջ ճակատային գիրուսում ունեն մոխրագույն նյութի ավելի փոքր ծավալ: Դա ուղեղի առաջին շրջաններից մեկն է, որտեղ հայտնվում են դեմենցիայի և aլցհեյմերի հիվանդության նշաններ», - բացատրել է Նամսրայը:

Գիտնականները հաշվի են առել քնի տարբեր պարամետրերը՝ դրա տևողությունը, որակը, գիշերային արթնացումների հաճախականությունը և այլ գործոններ:

Հետազոտողների կարծիքով, արդյունքները հաստատում են քնի վիճակի մանրակրկիտ վերահսկման անհրաժեշտությունը, հատկապես բժշկական հետազոտությունների շրջանակներում:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ քնի որակի բարելավումը կարող է դառնալ ուղեղի տարիքային փոփոխությունների եւ կոգնիտիվ խանգարումների կանխարգելման միջոցներից մեկը: