Մարտի 20-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը խոսել է վաղը կայանալիք հանդիպման մասին։
«Լավ հանդիպում է սպասվում։
Արդեն ծանոթացել ենք մարզիչի հետ։ Նրա համար մի փոքր դժվար է, որովհետև քիչ ժամանակ ուներ։ Բայց, ընդհանուր առմամբ, նա իր մտքերը, թե ինչ է ուզում մեզանից, ասել է։ Շատ որակով մասնագետ է։ Հուսով ենք՝ մեծ հաջողությունների կհասնենք նրա հետ։ Թիմում ամեն ինչ լավ է, մթնոլորտը շատ լավ է։
Հիշում եմ նախորդ հանդիպումը Վրաստանի հավաքականի հետ։ Հաջողության հասանք երկրորդ հանդիպմանը։ Լավ հիշողություններ են այդ հանդիպումների հետ կապված»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։