Foto

ԱՄՆ նախագահի բանագնացի կարծիքով՝ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է առաջիկա շաբաթների ընթացքում

Ուկրաինայում մարտերը կարող են ավարտվել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը «Bloomberg»-ին տված հարցազրույցում։

Նրա հավաստմամբ՝ Ուկրաինայում հրադադարը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։

«Ամբողջական հրադադարի հարցը կքննարկվի առաջիկա օրերին: Կարծում եմ, որ մենք դրան կհասնենք մի քանի շաբաթից»,- ասել է Ուիթկոֆը։