Ռուսական ավիացիան, անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանինհարված են հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում ՝ հատուկ ռազմական գործողության գոտում իրավիճակի մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Lenta-ն։
Բացի այդ, խոցվել են անօդաչու թռչող սարքերի պահման վայրերը, զինամթերքի և ռազմական գույքի պահեստները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 146 շրջաններում:
Գերատեսչությունում հավելել են, որ ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 33 050 միավոր ռազմական ավտոմոբիլային հատուկ տեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 1529 մարտական մեքենա, 22 344 տանկ եւ այլ մարտական զրահամեքենա, 601 զենիթահրթիռային համալիր, 47 353 անօդաչու թռչող սարք, ինչպես նաեւ 658 ինքնաթիռ եւ 283 ուղղաթիռ: