Foto

Երկրպագուների միասնական երթ Հայաստան-Վրաստան խաղից առաջ

Մարտի 20-ին Հայաստան - Վրաստան խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից): Սախարովի հրապարակում կմիավորվեն FAF-ի և Red Eagles-ի երթերը և միասին կշարժվեն դեպի Հանրապետական մարզադաշտ:  «Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը տեղի կունենա եղանակային ցանկացած պայմաններում, ձեզ հետ կարող եք ունենալ անձրևանոց։  Երթը կմեկնարկի 19։00-ին, խաղի սկիզբը` 21։00»,- հայտնում են First Armenian Front ֆուտբոլային ֆան ակումբից։   Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին շամը 21։00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: