«5 տարի ընկերություն անելուց հետո ամուսնացանք, բայց շատ կարճ տևեց մեր համատեղ կյանքը՝ մոտ 3 ամիս: Ես շատ տգեղ պատմության մեջ ընկա՝ դավաճանության նման մի բան: Մենք երկար տարիներ ընկերություն էինք անում, նշանադրված էինք ու նման բան երբեք չի եղել:
Ուղղակի ոչ ցանկալի պատմություն կար, որն ամբողջությամբ ավարտված չէր, զուգահեռաբար ուղղորդվում էր, ոչ իմ ցանկությամբ չէի կարողանում ավարտել:
Ամեն ինչ փչացավ, դարձավ այն, ինչ պիտի լիներ: Ժողովրդական խոսք կա՝ «շառի մեջ ընկնել», իմ դեպքում դա տեղի ունեցավ:
Կնոջս վերադարձնելու փորձեր շատ է եղել, գրեթե 10 տարի փորձել եմ, բայց էդպես էլ չստացվեց:
10 տարի դեպրեսիայի մեջ ապրելուց հետո որոշեցի, որ այլևս մեղքի զգացումով պիտի չապրեմ, որովհետև զգում էի, որ թաղվում եմ այդ ճահճի մեջ: Պիտի արագ որոշում կայացնես, քանի որ գնալով այնտեղ ավելի մութ է լինելու, կործանվելու եմ: Երբ մեղքերի թողություն ես ունենում, հասկանում ես, որ անգամ օդն ուրիշ ձև ես շնչում, լուսաբացը տեսնում ես, արևի շողերը նկատում ես»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ամուսնալուծության ու դրանից հետ ունեցած բարդ փուլի մասին, պատմել է դերասան Հայկ Աֆրիկյանը: