Hraparak.am-ը գրում է.
Հոկտեմբերին «Հրապարակը» գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Թույլ օղակ» ինտելեկտուալ հեռուստախաղը եթերից զրկվել է` այն դեպքում, երբ Հ1-ի ամենապահանջված ու դիտված հաղորդաշարերից է: Մենք գրել էինք, որ պատճառը եղել է հաղորդավար Բաբկեն Չոբանյանի հանդգնությունը` նա համարձակվել է հրապարակավ քննադատել Նիկոլ Փաշինյանին: Գրառում է արել վարչապետի մասին, սակայն կարճ ժամանակ անց ջնջել, բայց արդեն ուշ է եղել` աչալուրջ ՔՊ-ականները եւ նրանց շեֆը ֆիքսել են անհնազանդությունը եւ գրառումն անելու հաջորդ օրը Բաբկեն Չոբանյանը հեռացվել է Հ1-ից:
Այսօր տեղեկացանք, որ մեկնարկել է «Թույլ օղակ» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանը: Հանրայինից մեզ հայտնեցին, որ հաղորդումը վարելու է երգահան Անիտա Հախվերդյանը, որը տարիներ շարունակ «Երգի պետական թատրոնին» կից դպրոցում դասավանդում էր հաղորդավարություն առարկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում