Foto

Վրաստանի դեմ երևանյան խաղում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում հատուկ նախաձեռնություն կլինի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում վրացիների դեմ առաջիկա խաղում հատուկ նախաձեռնությամբ է հանդես եկել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր: Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում»: