55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արայիկ Թոփալյանը մրցեց թուրք Մեհմետ Սարփի հետ և հաղթեց 10:1 հաշվով:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր նաև Վիգեն Նազարյանը․ նրա մրցակիցը վնասվածքի պատճառով չկարողացավ գոտեմարտել, արդյունքում՝ Նազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Դավիթ Ջոթյանը և Ռազմիկ Կուրդյանը զիջեցին մրցակիցներին բրոնզե մեդալի համար գոտեմարտում։