Foto

Ռուբեն Մելիքյանի հորդորը՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի՝ ժամը 18:00-ին հրավիրված հավաքի մասնակիցներին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի՝ ժամը 18:00-ին հրավիրված հավաքի մասնակիցներին։

Հարգելի՛ հայրենակիցներ,

նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ խորհուրդ եմ տալիս հավաքի վայրի մոտակայքում մեքենա չկայանել, քանի որ նման դեպքերում հաճախ ոստիկաններին ապօրինի հրահանգ է տրվում «կալանավորել» օրինական ձևով կայանված մեքենաները, իսկ հետո երկար ժամանակ չվերադարձնել դրանք։

Ճիշտ է, այս ապօրինությունը լիովին տեղավորվում է «ֆրանսիական ժողովրդավարության» ծիրում, բայց դե պետք չի))»։