Foto

Կրիպտոարժույթներից Հայաստանում առաջին տեղում բիթքոինն է, երկրորդ տեղում՝ էթերիումը


Հուլիսի 2-ին կայացավ Binance համայնքի հանդիպումը Երևանում, որի ընթացքում քննարկվեցին ընկերության՝ վերջին ամիսներին իրականացված նախաձեռնությունները, առաջիկա ծրագրերը և թարմացումները: Հանդիպմանը ներկա էր ավելի քան 400 հյուր, Binance-ի ներկայացուցիչները, հրեշտակները և այլ բանախոսներ:

Ելույթի խոսքով հանդես եկավ Binance-ի ԱՊՀ երկրների և Ուկրաինայի մարքեթինգի ղեկավար Դարյա Գոլինսկայան։ undefined undefined undefined


 «‎Ես առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ շատ դուր է գալիս այստեղ։ Մենք եկել ենք ծանոթանալու հայաստանյան համայնքի հետ, և դա մեզ համար շատ կարևոր է։ Հայաստանում կա մեծ պոտենցիալ․ բոլորը կարծում են, որ Հայաստանը փոքր երկիր է, այդ իսկ պատճառով թյուր կարծիքներ են ձևավորվում երկրի մասին։ Պետք է ասեմ՝ Հայաստանը հույսեր ներշնչող երկիր է, և մենք դա տեսնում ենք մեր վիճակագրություններում», -նշեց նա։ 

«‎Ես Հայաստանում ապրել եմ երկու տարի։ Ես իմ երկրորդ տանն եմ, շատ ուրախ եմ, որ Հայաստանը զարգանում է։ Այստեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է, շատ համեղ է։ Եթե խոսենք կրիպտոարժույթներից Հայաստանում առաջին տեղում ձեռքբերման առումով բիթքոինն է, երկրորդ տեղում՝ էթերիումը, ապա մնացած արժույթները։ Պետք է ասեմ, որ Հայաստանը շատ լավ արդյունքներ է ցուցաբերում կրիպտոարժույթների ոլորտում, ֆինանսական գրագիտությունը բարձր մակարդակի վրա է, ինչը ուրախացնում է», -ընդգծեց ԱՊՀ երկրների տարածաշրջանային զարգացման մենեջեր Բահա Տուրաևը։