Foto

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն անփոփոխ թողնելը կանխատեսելի էր, եթե նրա հետ են այսպես վարվում, ուրեմն ամեն մեկի հետ էլ կվարվեն. Նարեկ Կարապետյան

Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում այս պահին բավականին մարդաշատ է, շուտով տեղի կունենա երթ դեպի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման վայրը:

Մինչ այդ Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: 

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի այսօրվա որոշումը, որով անփոփոխ թողնվեց Սամվել կարապետյանի նատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը, Նարեկ Կարապետյանն ասաց՝ կանխատեսելի էր։