Foto

Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից

Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնում են Երևանի քաղաքապետարանից:

«Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով:

Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:

QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է տեխնիկական և գործառնական բնույթի այլ խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական և բնապահպանական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով. տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերի, բացի ՎՏԲ-ի),  բջջային հավելված»,- նշված է երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Տրանսպորտային քարտը կարել է ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,  «Telcell» սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների տեղեկատվական կետերից:

 Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,  «Telcell» տերմինալներով կամ «Telcell» սպասարկման կետերում:

«Սա հերթական քայլն է հարմարավետ, բնապահպանապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ ունենալու ճանապարհին»,- վստահեցնում են Քաղաքապետարանից: