Սամվել Կարապետյանը իշխանությունը բռնությամբ տապալելու որևէ կոչ չի արել, ընդամենը կոչ է արել պահպանել ազգային արժեքները, իսկ քանի որ իշխանությունը գնում է ազգային արժեքների ոչնչացման ուղղությամբ, հետևաբար պետք է այսպիսի շինծու գործերով ճնշեին ազգային արժեքների պահպանությանն ուղղված խոսքը: Այս մասին Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում լրագրողների հետ ունեցած հարցազրույցում ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Հարցին, թե ինչպես պետք է կանխել այս գործընթացները Սարգսյանը պատասխանեց. «Օր առաջ պետք է իշխանազրկել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այս իշխանությունը արտաքին քաղաքական վեկտորը թեքում է դեպի Թուրքիա»: