Ծանրամարտ մարզաձևն ընդգրկվել է 2027 թվականին կայանալիք Եվրոպական խաղերի ցուցակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան:
Գերմանիայում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեի համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ծանրամարտն ընդգրկվել է 2027 թվականին Ստամբուլ քաղաքում կայանալիք խաղերի ցուցակում:
Առաջին Եվրոպական խաղերն անցկացվել են 2015 թվականին և մինչ այս կայացել է 3 խաղ: Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1213596?feed=2