Foto

Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա

Չորեքշաբթի գիշերը Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակում է իրականացվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա, հայտնում են վրացական լրատվամիջոցները։


Գախարիային տեղափոխել են տեղի հիվանդանոց։

Միջադեպի մանրամասները լրատվամիջոցները չեն հայտնել, սակայն հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ Գախարիայի վիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, և բուժօգնություն ստանալուց հետո նա իր կամքով լքել է հիվանդանոցը։

աղբյուրը ՝ Lurer.com