Գրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բավականին կոշտ ձևակերպումներ է արել ՌԴ-ի հասցեին, որ վերջինս, իբր, ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարում մի շարք երկրների նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի և այլն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ֆրանսիայի նախագահին և նրան խորհուրդ տվել «հետևել Ուկրաինային»։
Մակրոնը երկրի դեսպանների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը շատ ավելի ագրեսիվ է դարձել իր հարևանների նկատմամբ և որպես օրինակ բերել 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը փորձել է ապակայունացնել Վրաստանում ընտրական գործընթացը։
«Թող Ֆրանսիայի նախագահը հետևի Ուկրաինային, որին զոհեցին նրա կործանման նպատակով: Ես խոսում եմ այն մասին, թե որն է իրական խնդիրը, որի հետ այսօր բոլորը բախվում են՝ դա ավերված Ուկրաինա է»,- վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Աղբյուրը՝ hraparak.am