Foto

Թուրքիան և Սիրիան նախապատրաստվում են քրդերի դեմ ռազմական գործողության

Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսելու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ, եթե արևմտյան երկրները որոշեն առաջադրել «նոր պահանջներ»։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը, գրում է Lenta Ru-ն։

Լրագրողները նշել են, որ Սիրիայի տարածքում տեղակայված PKK-ի անդամները շարունակում են պնդել հանրապետության մեկ այլ վարչակազմի ստեղծումը։

Այս ֆոնին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացումով դիմել է նրանց. «Եթե PKK-ն վայր չդնի իր զենքերը, եթե շարունակի պնդել այլ վարչակազմի ստեղծումը և եթե արևմտյան երկրներն այս ուղղությամբ պահանջներ ներկայացնեն, ապա լայնածավալ ռազմական գործողություն սիրիական պետության հետ անխուսափելի կլինի»,- ասվում է նյութում։շ

աղբյուրը ՝ Lurer.com