Այս տարվա հունվարի 1-ից ՌԴ 55 մարզերում զբոսաշրջային հարկ է մտցվել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։
Զբոսաշրջային հարկ է սահմանվել, մասնավորապես, Կարելիայի Ալթայում և Կամչատկայում, ինչպես նաև երկրի ոչ այնքան հայտնի շրջաններում, ինչպիսիք են Պենզայի և Սարատովի շրջանները։ Հարկի գումարը չի գերազանցում ժամանակավոր կացության արժեքի 1%-ը։
Հստակեցվում է, որ Ռուսաստանի որոշ շրջաններում տուրիստական հարկը գործում է ողջ տարածքում, իսկ մյուսներում՝ միայն առանձին վայրերում։ Նորամուծությունն ուղղված է մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելուն։