Գազայի հատվածում հունվարի 7-ին առնվազն 50 պաղեստինցի է զոհվել Իսրայելի բանակի հարվածների հետևանքով։ Տվյալները հրապարակել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
Բացի այդ, ըստ հեռուստաալիքի, հունվարի 8-ի առավոտյան ռմբակոծությունների ու հրետակոծությունների զոհ է դարձել առնվազն 11 մարդ։
Գազա քաղաքում հինգ մարդ է սպանվել Էզ Զեյթունի շրջանի վրա ավիահարձակման հետևանքով, ևս մեկը զոհվել է Շեյխ Ռադվանի շրջանում բնակելի շենքի գնդակոծման ժամանակ: Երկու մարդ է սպանվել պաղեստինյան անկլավի կենտրոնում փախստականների Էլ Բուրեյջ ճամբարի շենքին օդային հարվածի ընթացքում, երեքը զոհվել է Դեյր էլ Բալահ քաղաքում։ Բոլոր դեպքերում էլ կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշվում։
աղբյուրը ՝ 168․am