Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան հունվարի 20-ը, երբ Դոնալդ Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնը, հատել Միացյալ Նահանգների սահմանը: Քարավանը բաղկացած է 2,000 մարդուց: Եվ սա այս օրերին դեպի ԱՄՆ սահման շարժվող միակ քարավանը չէ, գրում է New York Post-ը:
Հոկտեմբերից սկսած դեպի Միացյալ Նահանգների սահման է շարժվել այսպիսի 10 քարավան:
ԱՄՆ նորընտիր նախագահը միգրացիոն կոշտ քաղաքականության կողմնակից է և հայտնել է, որ հունվարի 20-ից հետո իրականացնելու է ԱՄՆ պատմության մեջ ապօրինի ներգաղթյալների խոշորագույն արտաքսումը:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոն լրագրողներին ասել է, որ «կողմ չէ» Թրամփի զանգվածային արտաքսման ծրագրին:
աղբյուրը ՝ 168.am