Էրիթրեայի ջրերում կալանվել է Ադրբեջանին պատկանող 3 նավ՝ անձնակազմի հետ միասին։ Կալանման պատճառն առայժմ հայտնի չէ:
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Աֆրիկայում կալանված նավերը չեն պատկանում Ադրբեջանի Caspian Shipping Company ՓԲԸ-ին։
աղբյուրը՝ 168.am