Ալիեւը սպառնում է տիրել եւ ուտել մեզ,իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք։
Ծանոթացա Փաշինյանի արձագանքին Ալիեւի երեկվա հակահայկակն ու ագրեսիվ հարցազրուցին։
Ալիեւը Հայաստանը ֆաշիստական պետություն է անվանում,իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության օրակարգ»։
Ալիեւը միջանցք է պահանջում,իսկ Նիկոլն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»։
Ալիեւն ասում է՝ ես ոչ թե երկխոսում եմ այլ՝ մենախոսում եմ,իսկ Նիկոլն ասում է՝ ես պատրաստ եմ երկխոսելու։
Ալիեւը սպառնում է Հայաստանին,իսկ Նիկոլն ասում է՝ դելիմիտացիա ու դեմարկացիա։
Սա լրիվ գայլի ու գառի պատմությունն է դառնում։
Ալիեւն ասում է ես քեզ «ուտելու» եմ,իսկ սա ասում է՝ ես պատրաստ եմ «ամուսնանալ»։
Սա չհասկացավ,որ իրեն ոչ թե ախպերանալու կամ ամուսնության առաջարկ են անում,այլ՝ տիրելու ու ուտելու պահանջ։
Ալիեւի բերանը Նիկոլն է լեզու դրել իր անվերջ զիջումներով ու ադրբեջանահպատակ քայլերով։