Foto

Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. Կոպիրկին

Այստեղ քվեարկողների շատ մեծ հոսք է, լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ընդգծելով, որ հայկական կողմն ապահովում է անվտանգությունը։

Երեք ժամում քվեարկել է ՌԴ շուրջ 1800 քաղաքացի։ Ընտրատեղամասը կփակվի Երևանի ժամանակով 20։00-ին։

Կոպիրկինն արձանագրեց՝ այս պահին դեռևս արտառոց դեպքեր չեն եղել, լիահույս է՝ չեն էլ լինի։

Դեսպանը նշեց, որ իր երկրի ներկայիս բարդ փուլում ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն։