Foto

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ մի քանի ավտոմեքենա բախվել է երկաթե արգելապատնեշներին․կան վիրավորներ


Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Մելինե Խ.-ի վարած «BMW» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Սոկրատ Ի.-ի վարած «Mitsubishi Chariot» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Օհան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին և ճանապարհային նշաններին, կոտրել դրանք ու շպրտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

 Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։