Foto

Ո՞վ է ֆաշիստը. Վարուժան Գեղամյան

Ալիևը երեկ Հայաստանին հերթական անգամ անվանել է ֆաշիստական պետություն, իսկ մեզ բոլորիս՝ ֆաշիստ։
Հայաստանին հաճախ ֆաշիստ է որակում նաև Թուրքիան։
Սակայն դա բնավ չի խանգարում, որպեսզի Թուրքիայի կրթության նախարարությունը հայտնի ֆաշիստական, ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության հետ մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրի կրթության ոլորտում լայն համագործակցության մասին (կից այդ փաստաթուղթն է)։
Որպեսզի լավ պատկերացնեք, թե սա ինչ է նշանակում, բավական է հետևյալ պատկերավոր համեմատությունը բերել. եթե կարիք լինի հանրագիտարանային հոդված գրել ժամանակակից ֆաշիզմի մասին, ապա թուրքական «Գորշ գայլերը» կլինեն գլխավոր օրինակներից մեկը, որի գործունեության գլխավոր թիրախներից մեկը հայերն ու Հայաստանն են։
Իմիջիայլոց, Հայաստանի ու հայ ժողովրդի սեփական հայրենիքում իր գոյությունը պաշտպանելու իրավունքը ֆաշիզմ են որակում աշխարհում միայն երեք տեղ՝
1. Թուրքիայում,
2. Ադրբեջանում և
3. Հայաստանի դե-ֆակտո իշխող խմբավորման շրջանակներում։