Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանում» հանձնեց Արցախը՝ դիմացը խոստանալով պահել Հայաստանը «խաղաղության խաչմերուկում»։ Սակայն ակնհայտ էր, որ Փաշինյանի «խաղաղությունը» ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակարգի թելադրմամբ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությամբ ու ԵՄ չինովնիկ Շարլ Միշելի միջնորդությամբ Արցախի հանձնումն է՝ այնտեղից ռուսական զորքերի դուրս բերման նպատակով։ Արցախի ու այնտեղի հայերի ճակատագրի վրա բայդենենք թքած ունեն։
Նիկոլը սպասարկում է ոչ թե Հայաստանի շահը, այլ դրսի ուժերի ձեռքում ծառայել ու ծառայում է որպես հակառուսական գործիք, ինչից կարողացան խուսափել, օրինակ, Վրաստանի իշխանությունները։
«Կոլեկտիվ Արևմուտքին» հետաքրքրում են բացառապես հակառուսական քայլերը, իսկ թե ինչ կմնա դրանից հետո Ուկրաինայից, Հայաստանից կամ Սիրիայից, իրենց չի հետաքրքրում։
Հիմա Փաշինյանի դրսի տերերի դարաշրջանն ավարտվում է։ Ալիևը նոր դարաշրջանում ֆաշիստական նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, քանի որ Հայաստանը դեռ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ պարագայում Ալիևն այդպես չէր հոխորտա։
Ալիևը երեկ բացահայտորեն ցույց տվեց, որ ինքը Փաշինյանի հետ բանակցել է հետևյալ տարբերակով․ Հայաստանը պետք է փուլային ձևով հանձնի իր պետականությունը, որպեսզի ՀՀ-ի տարածքում ձևավորվի «Արևմտյան Ադրբեջան»։ Ըստ Ալիևի՝ կա՛մ Նիկոլը կանի Բաքվի ուզածը կամովին, կա՛մ Ալիևը կհասնի իր ուզածին պատերազմով։
Ալիևը Փաշինյանին առաջարկում է գնալ Հայաստանի պետականության ապամոնտաժման՝ հիմնվելով ուժի իրավունքի և աշխարհի քարտեզի նոր վերաբաժանման խաղի վայրի կանոնների վրա։