Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Թոքելը ժամանել է Նախիջևան, որտեղ հանդիպում է ունեցել ադրբեջանական զորամիավորումների հետ: Նա նշել է, որ Թուրքիան մշտապես գտնվում է Ադրբեջանի կողքին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և անվտանգության լիարժեք ապահովման նպատակով:
Նրա խոսքով՝ օկուպացված Շուշիի՝ այսպես կոչված հռչակագրի դրույթներին համապատասխան Անկարան պատրաստ է Բաքվին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել։ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական և գործընկերության բնույթ։









