Foto

Ադրբեջանը Եվրամիության համար շատ կարևոր գործընկեր է. Անտոնիո Կոշտա

Ադրբեջանը Եվրամիության համար շատ կարևոր գործընկեր է, հայտարարել է Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Անցած տարվա ընթացքում մենք ավելի ենք ակտիվացրել մեր հարաբերությունները, և այսօրվա հանդիպումը դրա վառ օրինակն է։ Իրանի պատերազմը ցնցում է համաշխարհային էներգետիկ շուկաները, և այդ առումով մեր էներգետիկ գործընկերությունը կարևոր է, քան երբևէ: Եվրամիությունը պատրաստ է մոբիլիզացնել մասնավոր ներդրումները՝ աջակցելու Ադրբեջանի էներգետիկ անցմանը և օրակարգին։ Դրանում կարող են ակտիվ դեր խաղալ նաև մեր մայրցամաքի ընկերությունները, որոնք աշխատում են վերականգնվող էներգիայի ոլորտում»,- ասել է նա։