Foto

Փաշինյանն Ալիևի և միայն Ալիևի ռազմական ավարն է․ Վլադիմիր Մարտիրոսյան

Բացարձակ անէական և թլպատված քաղաքական պատասխանը, որով հանդես է եկել այսօր Փաշինյանը խոսում է մեկ բանի մասին: Կապիտուլյացիան մեր պարագայում ոչ թե մեկանգամյա քաղաքական ակտ է, այլ սողացող և շարունակական: Չոր քաղաքական նստվածքը հետևյալն է
1. Ալիևը երեկ արգելեց Փաշինյանին ատահերթ ընտրությունների գնալ, վերցնելով նրա ձեռքից «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը, որը Փաշինյանը պատրաստվում էր օգտագործել իր համար, որպես ընտրական թերթիկ:
2. Ալիևը երեկ բաց հայտարարեց, որ Փաշինյանը իր և միայն իր ռազմական ավարն է և այդ ռազմական ավարի հետ հենց Ադրբեջանը կարող է անել այն ինչ ուզում է, ոչ թե Ֆրանսիան, Իրանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը կամ որևէ այլ աշխարհաքաղաքական բևեռ: