Foto

Քաղաքի կեսը լույս չունի, մյուս կեսը՝ ջուր. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Կառավարման ճգնաժամի հետևանքը։

Հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում են տապալել: Սա արդեն խայտառակություն է, մանավանդ, մեր իրականության հետևանքների մասին տեղեկացվում են նաև հյուրախաղերով Երևանում գտնվող օտարերկրացի դերասանները:

Հոսանքի անջատումները մի քանի ամիս է՝ Երևանում «օրինաչափություն» են. եթե մի քիչ պատկերավոր արտահայտվենք, քաղաքի կեսը լույս չունի, մյուս կեսը՝ ջուր:

Խնդրի մասին շատ երկար կարելի է խոսել, մանավանդ՝ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր «ճիշտն» ունի և մյուսի «սխալի ապացույցը»:

Սակայն երկրում գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ մեզանում կառավարման տոտալ ճգնաժամ է: Մինչ սա չվերացվի՝ հնարավոր չէ տարբեր ոլորտներում լոկալ առաջընթաց ապահովել»: