Foto

Բաքվի դատարանը մերժել է ապօրինաբար պահվող Վարդանյանի թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը

Բաքվի դատարանը մերժել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Դատարանը պաշտպանության պահանջը թողել է առանց բավարարման:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ թարգմանիչը սխալ է թարգմանում Վարդանյանի գործով դատական ֆարսը։