Foto

Մանրամասներ՝ Մեծամորում տեղի ունեցած վթարից․ զոհ կա

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 15։17-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի Ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Chevrolet և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները․ վերջինը բռնկվել է։

Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, իսկ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: