Foto

Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների․ Սաղաթելյան

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը, ժամը՝ 15:00-ին, Դատախազության դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների։ Հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ, այս չարիքի իշխանության կողմից կեղծ մեղադրանքներով, շինծու քրեական գործերով ապօրինաբար կալանավորվել են սրբազան հայրեր, հոգևորականներ, ազգային բարերար, ազգային ժողովի պատգամավոր, ընտրված համայնքի ղեկավարներ, քաղաքական, հանրային գործիչներ, բլոգերներ, զոհված զինծառայողների ծնողներ, հարազատներ, այդ թվում՝ կին քաղբանտարկյալ։ Այս բոլոր մարդիկ այսօր գտնվում են անազատության մեջ բացառապես նրա համար, որ հաշտ չեն երկրում ստեղծված իրավիճակի հետ, դեմ են այս իշխանության կողմից վարվող հակահայ քաղաքականությանը և այդ իմաստով արտահայտել են իրենց տեսակետը և պայքարել դրա դեմ»,- նշել է պատգամավորը։

Տեսանյութը՝ հղմամբ։