Foto

Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը․ Էդուարդ Շարմազանով

Տարանցիկ ճանապարհների խնդիրն ապագային թողնելը ձեռնտու է Հայաստանին, Ռուսաստանին  և   Իրանին, կարծիք է հայտնել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Ակնհայտ է,որ Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառուները Թուրքիան, Ադրբեջանն ու Հավաքական Արեւմուտքն են։ Ինչու՞։ Որպեսզի իրագործեն Արեւելք -Արեւմուտք «միջին միջանցք» ծրագիրը՝ կապելով Կենտրոնական Ասիայի երկրները Ադրբեջանով ու Հայաստանով Թուրքիայի, իսկ այնուհետեւ՝ Արեւմուտքի հետ։ Եվ այդ ամենն իրականացնեն՝ շրջանցելով ՌԴ-ն, Չինաստանն ու Իրանը։

Այս ծրագրի մասին հստակ ասել է ԱՄՆ-ն՝ Ռոբերտ Օ՚Բրայենի շուրթերով։

Հետեւաբար, Ադրբեջանն ու Հայաստանը կապող տարանցիկ ճանապարհների բացման սառեցումը ձեռնտու է Իրանին, ՌԴ-ին ու Հայաստանին, իսկ ձեռնտու չէ Թուրքիային եւ Արեւմուտքին։

Հարավային Կովկասի համար պայքարը կթեժանա աշնանը՝ սկզբում՝ Վրաստանում, իսկ այնուհետեւ՝ Հայաստանում։

Հայաստանի տնտեսական եւ անվտանգային շահը պահանջում է դաշինքի խորացում Մոսկվայի եւ ստրատեգիական կապերի զարգացում՝ Մոսկվա-Թեհրան-Պեկին գծի հետ»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։