Հայ-ամերիկյան
զորավարժությունները, որոնք այս օրերին ընթանում են Հայաստանում, սպառնում են
վերջնականապես խաթարել հայ-ռուսական հարաբերությունները. Մոսկվան անցել է կոշտ զգուշացումների։
ՌԴ ԱԳՆ խոսնակը
հայտարարել է, թե ԱՄՆ-ի և Եվրամիության խնդիրն, ակնհայտորեն, տարածաշրջանում ոտք
դնելու փորձն է՝ ի վնաս Հարավային Կովկասի պետությունների ավանդական գործընկերների
և հարևանների շահերի։ Եվ, ըստ երևույթին, դա նրանց հաջողվում է անել հենց
Հայաստանում։
«Հայաստանը
նախընտրում է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Տարօրինակ պատմություն,
իհարկե։ Նրանք Վաշինգտոնում մասնակցել են Դաշինքի գագաթնաժողովին և համատեղ
զորավարժություններ են անցկացնում։ Վառ օրինակ է ամերիկահայկական «Eagle Partner»
զորավարժությունները, որոնք այժմ տեղի են ունենում երկրում։ Սա ոչ միայն ափսոսանք,
սա անհանգստություն է առաջացնում Հայաստանի ապագայի համար, քանի որ ԱՄՆ-ն և
բնականաբար ԵՄ-ն, ինչպես արդեն համարվում է ՆԱՏՕ-ի տնտեսական բաժինը, մեկ անգամ
չէ, որ նման մեքենայություններ են իրականացրել բազմաթիվ երկրների հետ»,- ասել է նա, հավելելով, թե
բոլորն էլ լավ գիտեն, թե ինչպես է ավարտվում այս, այսպես կոչված, «արծվային
գործընկերությունը»։
«Օգտագործում
են, հետո դեն են նետում՝ որպես ավելորդ իր։ Նման տեմպերով համագործակցությունը
խորացնելով նրանց հետ, ում նպատակը, ինչպես ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարում են, Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն
ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս, ի թիվս այլ բաների, իր
սեփական անվտանգությունը: Իմ կարծիքով, ամեն ինչ ակնհայտ է»,- ասել է Մարիա Զախարովան։
Ռուսաստանը մշտապես
է դեմ արտահայտվել Հայաստանի խորացող գործակցությանը ՆԱՏՕ-ի հետ, բայց
այս անգամ զգուշացումները չափազանց կոշտ են։









