Foto

Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան

Ո՞նց կարող է ճշմարտության համար պայքարողներին վախեցնել՝  կալանքով, ծեծելով, նեղությամբ, ինչո՞վ կարող եք վախեցնել։ Մեզ ոչ մի բան չի կարող վախեցնել:

Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը.

«Այդ գործերը հարուցել են տղաների վրա, վախեցնելու համար և միաժամանակ հող նախապատրաստելով մեզ ձերբակալելու, կալանավորելու համար:

Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի, եղա՞վ: Դեռ քո բաժինը ստանալու ես, Արգիշտի Քյարամյան»։