Foto

Թուրքիայի, Իրանի և Իրաքի առաջնորդները կհանդիպեն Կատարում

Թուրքիայի, Իրանի և Իրաքի առաջնորդները կհանդիպեն Կատարում։ Նրանք կմասնակցեն արաբական և մուսուլմանական երկրների արտակարգ գագաթնաժողովին, որը նախատեսված է սեպտեմբերի 15-ին՝ Դոհայում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին հաստատել են իրենց մասնակցությունը։

Սպասվում է, որ կընդունվի բանաձև, որը կդատապարտի Դոհայում Իսրայելի ավիահարվածները և կոչ կանի դադարեցնել գործողությունները Գազայում։