Foto

Հութիները ստանձնել են Թել Ավիվին հարվածելու պատասխանատվությունը

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը ստանձնել է Թել Ավիվի մի քանի ռազմավարական օբյեկտներին հարվածելու պատասխանատվությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին AI Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։

«Հրթիռային ուժերը կիրառել են «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ՝ բազմակի մարտագլխիկով։ Նպատակակետերը մի քանի զգայուն օբյեկտներ էին Իսրայելի Ջաֆայի տարածքում»,-նշել է նա։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ հայտնաբերել է Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելը հետագայում հայտարարել էր, որ որսացել է այն։