ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ մտադիր է բարելավել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
«ԱՄՆ-ն կա և կմնա մեր կարևորագույն գործընկերը։ Բայց կասկած չկա, որ նոր վարչակազմը խորապես փոխել է այն ոճն ու ձևը, որով ԱՄՆ-ն վարում է քաղաքականությունը և պաշտոնական գործունեությունը։ Թրամփի մոտեցումը առաջին հերթին բիզնես շահերից է ելնում։ Հետևաբար, մենք պետք է անընդհատ ինքներս մեզ հարցնենք՝ ինչի ենք ուզում հասնել, ինչ է ուզում մյուս կողմը և ազդեցության ինչ լծակներ ունենք», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Կալասը Redaktionsnetzwerk Deutschland-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ եվրոպացիները պետք է հարմարվեն այդ նոր իրավիճակին և գտնեն արդյունավետ գործակցության ուղիներ։