Foto

ՌԴ ԶՈՒ հարվածը Վերխովնայա Ռադային միայն ժամանակի հարց է. ուկրաինացի պատգամավոր

Ուկրաինայի Վերխովնայա Ռադայի պատգամավոր Ռոման Կոստենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հարվածը Կիևի խորհրդարանի շենքին ժամանակի հարց է։ Նրա խոսքով՝ նման հարձակումը կարող է կանգնեցնել օրենքների ընդունման գործընթացը, ներառյալ՝ մոբիլիզացիայի և ռազմական դրության երկարաձգման մասին որոշումները, ինչը երկիրը կդարձնի «անգործունակ»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պնդել էր, որ ռուսական «Իսկանդեր» համալիրով հարված է հասցվել կառավարության շենքին Կիևում։

ՌԴ Պետդումայի պատգամավոր, գեներալ-մայոր Լեոնիդ Իվլևը կտրականապես հերքել է այս հայտարարությունը՝ նշելով, որ «Իսկանդերի» հզոր հրթիռը կարող էր ոչնչացնել ամբողջ շենքը, և խոսքը չի կարող լինել միայն վերին հարկի հրդեհի արագ մարելու մասին, գրում է Лента.ру-ն։