Foto

Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 3-9-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը և 8-9-ը,
  • Շենգավիթում՝ սեպտեմբերի 3-4-ը,
  • Նոր Նորքում՝ սեպտեմբերի 3-ին և 8-ին,
  • Արաբկիրում՝ սեպտեմբերի 3 -ին:

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ սեպտեմբերի 3-4-ը,
  • Նոր Նորքում՝ սեպտեմբերի 8-9-ը,
  • Շենգավիթում` չի գերազանցել,
  • Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։