ՌԴ պաշտպանության նախարարությունն արդեն երկու ամիս է՝ տեղեկատվություն չի հրապարակում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։
Նման վերջին հաղորդագրությունը հրապարակվել է 2024 թվականի հունվարի 9-ին։
Նշվում էր, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում գտնվող 18 դիտակետերում։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն գրանցվել»,- նշում էր հրապարկման մեջ:
Նշվում էր, որ Բաքվի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։