Foto

Գորիսում և Սյունիքի 15 գյուղերում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի  մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։