Foto

ԱՄՆ-ն և Վիետնամն առևտրային համաձայնագիր են կնքել. Թրամփ

Վաշինգտոնն ու Հանոյը երկկողմ առևտրի հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի հետ։ Մանրամասները՝ ավելի ուշ»,-գրել է Թրամփը Truth Social-ում։

Ապրիլի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ Վիետնամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել չեղարկել ամերիկյան ապրանքների նկատմամբ բոլոր մաքսատուրքերը: