Նման բան գոյություն չունի, սա ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր և կարծում եմ դեռ կշարունակվի: Շուրջ վեց ժամ « Տաշիր գրուպ»-ում անցկացված խուզարկությունից հետո հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը թաքցնելու հոդվածով:
Փաստաբանն ասաց, որ քննիչները խուզարկության ընթացքում առգրավել են գրասենյակի համակարգիչներն ու փաստաթղթերը:
Փաստաբաններից Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ Քննչական կոմիտեում մի քանի վարույթ կա, որոնք տարբեր ժամանակահատվածներում են հարուցվել՝ մինչև հայտնի դեպքերը. մեկը 2023-ին է, մյուսը՝ 2024-ին, և ևս մեկը՝ 2025-ին:
Գործարար Սամվել Կարապետյանն այլ գործով մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար, որի շրջանակներում կալանավորված է։