Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականի ամռանը նախատեսվում է անցկացնել «Կիսալուսին և աստղ» համատեղ շտաբում, որը կոչվում է նաև «Թուրքական Պենտագոն», գրում է տեղական «Միլլիեթ» թերթը։
«Նախատեսվում է, որ գագաթնաժողովի կենտրոնը կդառնա «Կիսալուսին և աստղ» համատեղ շտաբը, որը Թուրքիայի ամենակարևոր նախագծերից մեկն է և ներկայումս կառուցման փուլում է», - գրում է թերթը։
«Համատեղ շտաբը կմիավորի Ազգային պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերը մեկ համալիրում՝ 890 հազար քառակուսի մետր փակ տարածքում»,-գրում է թուրքական թերթը։
Հունիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում։